News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քանի դեռ հակամարտության կողմերի միջեւ չկա վստահություն, կարգավորման հարցում առաջընթացն անհնար է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը:

Հարցին, թե արդյոք հայկական կողմն ստացե՞լ է այն երաշխիքները, որոնց մասին իր ելույթում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (խոսքը վստահության մեխանիզմների ներդման, հասցեական հայտարարություններ անելու եւ բախումները չվերսկսելու վերաբերյալ երաշխիքներին է վերաբերում-խմբ), Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հանդիպումն ու երաշխիքներն իրար հետ չի կարելի կապել, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, գործընթացը երաշխիքների հետ կապված է»:

Անդրադառնալով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, նա նկատեց. «Կրակի դադարեցման ռեժիմը եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը ամրապնդելու մասին կա 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախ-Հայաստան-Ադրբեջան, որը, ըստ էության, Ադրբեջանի միջազգային պարտավարությունն է: Դեռ այդ ժամանակ Ադրբեջանը պարտավորվել էր, որ պետք է այդպիսի մեխանիզմներ դրվեն»:

Նրա խոսքով, այդտեղ տրամաբանությունը շատ պարզ է. 1994-ին ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման եւ կրակի դադարեցման ռեժիմը հաստատելու համաձայնագիր այն ակնկալիքով, որ պետք է լինի համապարփակ կարգավորում. «Դրա համար պետք է վստահություն լինի, այսինքն պետք է չկրակեն: Այն հանգամանքը, որ 20 տարի անցել է եւ առաջընթաց չկա բանակցային գործընթացում, դրանով է պայմանավորված: Նույնը մենք տեսանք ապրիլին, երբ Ադրբեջանը փորձեց սկսել ռազմական գործողությունները, նույն տրամաբանությամբ դրվեց այդ պայմանը: Դա հայկական կողմի նախապայմանը չէ: Դա մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից համանախագահների միջեւ է: Ո՞նց կարելի է խոսել առաջընթացի մասին, երբ կողմերի միջեւ չկա վստահություն:

Ինքնին այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնություն: Նա կարող է իր ստորագրությունը դնել եւ վաղը չկատարել»:

Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ այսօր հայկական կողմը չունի երաշխիք, որ Ադրբեջանը բանակցելուն զուգահեռ չի սկսի ռազմական գործողություններ:

Հարցին, թե այդ դեպքում, որքանո՞վ է նպատակահարմար գնալ բանակցությունների, երբչկան այդ երաշխիքները, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Մենք միշտ պետք է գիտակցենք, որ երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթություն: Մեկը վերաբերում է նրան, որ չվերսկսեն ռազմական գործողությունները, մյուս հարթությունը՝ ապահովել առաջընթաց բանակցություններում: Այս երկու հարթություններն իրար հետ սերտորեն կապված են: Հաշվի առնելով նաեւ ապրիլյան պատերազմը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումն առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Այդ առումով, պետք է գիտակցենք, որ ցավոք այսօր այնպես չէ, որ բանակցությունների գնում են կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու: Այսօր առաջին տեղում վստահության մթնոլորտի վերականգնումն է: Կամ Ադրբեջանը պետք է մտնի կառուցողական դաշտ, պետք  է երաշխիքներ լինի, որ բացառվի իրավիճակը, երբ Ադրբեջանը կհրաժարվի իր միջազգային պարտավորությունները կատարելուց, որից հետո նոր կարող ենք խոսել կարգավորման հարցում առաջընթացից: Դա համանախագահների տրամաբանական մոտեցումն է, որ քանի դեռ չկա վստահություն կողմերի միջեւ, կարգավորման հարցում առաջընթաց անհնար է: Եթե կրակում են, սադրում են, ոնց կարող է առաջընթաց լինի: Ակնհայտ է, որ այսօր չկա որեւէ հիմք, դրական միտում, որը թույլ կտա խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ