News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան իր ակտիվիստները  թափանցել են Ֆրանսիայի Կատենոմ ատոմային էլեկտրակայան եւ այդտեղից հրավառություն արձակել՝ ցույց տալու համար, թե ինչպիսի ցածր մակարդակի վրա է գտնում երկրի ատոմակայանների պաշտպանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր ակտիվիստները մտել են Մոզենի Կատենոմ ատոմակայանի տարածք»,- հաղորդվում է կազմակերպության Twitter-ի էջում։ Հրապարակմանը կցված է հրավառության լուսանկարը։

Greenpeace ատոմակային ստորաբաժանման ներկայացուցիչ Յանիկ Ռուսելեն France Info ռադիոկայանի եթերում պատմել է, որ ակտիվիստները ոչ միայն կարողացել են թափանցել կայանի տարածք, այլեւ հրավառություն արձակել վերամշակված վառելիքի պահպանման ավազանի մոտ։

Ֆրանսիայի ատոմային օբյեկտների կառավարմամբ զբաղվող EDF ընկերությունում հայտնել են, որ ակտիվիստների մուտքը համալիրի տարածք ոչ մի կերպ չի անդրադարձել նրա անվտանգության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ