Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը՝ Հելսինկիի հանձնաժողով, հոկտեմբերի 18-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով ճեպազրույց կանցկացնի։
Ճեպազրույցի թեման է «Լեռնային Ղարաբաղի պատերազմի կանխումը. ԱՄՆ–ի եւ ԵԱՀԿ–ի դերը»։
Ճեպազրույցին կմասնակցեն Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահներ Քերի Կավանոն եւ Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաեւ հայտնի անկախ փորձագետ Մագդալենա Գրոնոն։ Նրանք կգնահատեն հակամարտության ներկայիս վիճակը, Մինսկի խմբի ձեւաչափը եւ կայուն խաղաղության հեռանկարները։