News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ պաշտպանյալին տեսակցել է հոկտեմբերի 11-ին, Ներսես Պողոսյանը առողջական գանգատներ չի ներկայացրել, սակայն, ունեցել է գլխացավ եւ արյան ճնշման տատանում: Արայիկ Պապիկյանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է բժշկական հսկողությունից, իսկ հացադուլը դադարեցնելու մասին հորդորներին նա չի արձագանքել:

Ներսես Պողոսյանը պահանջում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության լիարժեք հրապարակայնություն, իրեն վիրավորած դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկ եւ իր խափանման միջոց կալանքի փոփոխում:

Ներսես Պողոսյանն անժամկետ հացադուլ է սկսել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում տեղի ունեցած նիստից անմիջապես հետո: Նա հացադուլ սկսելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ իր պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ