News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռոսսելխոզնադզորը ուժեղացնում է պտուղ–բանջարեղենի, մասնավորապես, Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից ներկրվող լոլիկիների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ արգելված արտադրանքի մատակարարման փորձերը շատացել են, հայտնում են գերատեսչությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ռոսսելխոզնադզորը որոշ երկրների տարածքից բուսական ծագման արտադրանքի ներկրման ծավալների համեմատական վերլուծություն է անցկացնում։ Վերջին շրջանում ՌԴ արտահանման նպատակով Հայաստան, Ադրբեջան եւ Բելառուս արգելված արտադրանքի ներմուծման փորձերի կտրուկ աճ է գրանցվել, այդտեղից հետագայում մթերքը՝ որպես այդ երկրների տեղական արտադրանք, Ռուսաստան արտահանելու նպատակով։

«ՌԴ տարածք արգելված արտադրանքի ներմուծումը բացառելու նպատակով Ռոսսելխոզնադզորը թվարկված երկրների լիազոր մարմիններին իրազեկել է ապրանքային պիտակի վրա նշել հստակ հասցեով արտադրողի անունը։ ՌԴ ներմուծվող լոլիկների այն խմբաքանակը, որը նման տեղեկություն չի պարունակում, կառգրավվի՝ արտադրության վայրը պարզելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ