News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գրքի գիշերը «Բուկինիստի» ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, իսկ Մ․ Մանուշյանի անվան պուրակում ընթերցողներին սպասվում են գրքախաղեր, 2 ֆոտոտաղավարներ, տիկնիկային ներկայացում, հանդիպում գրողների հետ եւ հեղինակային երգերի համերգ, ինչպես նաեւ այլ անակնկալներ, իսկ 24։00-ից հետո տոնահանդեսը կշարունակցի օնլայն հարթակում։ Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Նրա խոսքով, այս տարի գրքի գիշերը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ժամը 18։00-24։00-ին, «Բուկինիստ» գրախանութում եւ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, իսկ կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի արդեն առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով։ 

Խաչիկ Վարդանյանը հայտնեց նաեւ, որ առաջիկա երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին բոլոր գրադարաններն հնարավորություն կունենան անվճար գրքեր ձեռք բերել գրախանութից։

«Գրքի գիշեր 2017» տոնահանդեսը «Էրեբունի-Երեւան 2799» տոնակատարությունների շրջանակներում կազմակերպում է «Բուկինիստ» ընկերությունը,  Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ