Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել հոկտեմբերի 13-ից եւս երեք ամսով երկարաձգել երկրում գործող արտակարգ ռեժիմը, հաղորդում է «Ալ Նաշրա» լրատվական կայքը։
Հաղորդվում է, որ նման հրամանագիր է ստորագրել պետության ղեկավար Աբդել Ֆաթահ Ալ Սիսին:
Եգիպտոսում նախագահի կողմից արտակարգ դրություն էր հայտարարվել ապրիլին՝ Տանտայում եւ Ալեքսանդրիայի երկու ահաբեկչական գործողություններից հետո: Այդ ժամանակ զոհվել էր ավելի քան հիսուն մարդ, ավելի քան հարյուր մարդ վիրավորվել էր։