News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ ԱՄՆ–ի միջեւ վիզային ճգնաժամը այնքան էլ  բարդ խնդիր չէ, այն կարող է լուծվել մեկ օրվա ընթացքում: TRT հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողների հարցերին՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

«ԱՄՆ-ի հետ ներկայիս անհամաձայնությունները լուրջ խնդիրներ չեն, ամեն ինչ կարելի է լուծել մեկ օրվա ընթացքում։ Մենք կգնահատենք դրանց հաղթահարման վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկները»,-նշել է նա։

Ավելի վաղ՝ հինգշաբթի, NTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Պետքարտուղարության պատվիրակությունը, որը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Ջոնաթան Քոենը, հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա`վիզայի ճգնաժամը քննարկելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ