News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը պաշտպանության ոլորտի ծախսերը կմեծացնի մոտ 37 մլրդ դրամով։ Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողներին ասել է Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր ՀՆԱ կոնտեքստում դա կազմում է մոտ 1,5 տոկոս։ «Ընդհանուր առմամբ 2018-ին պաշտպանական կարիքների համար պլանավորվում է մոտ 212 մլրդ դրամ հատկացնել, ինչը լրիվ հասկանալի է։ Միջոցները կհատկացվեն սպառազինությունների ժամանակակից տեսակների, ժամանակակից տեխնիկական տարբեր միջոցների եւ համազգեստի համար»,– ասել է Մարգարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ