News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Bitcoin  կրիպտոարժույթի փոխարժեքը կրկնել է պատմական ռեկորդը՝ մեկ բիթքոինի համար հասնելով միչեւ 5․1 հազար դոլարի։ Այս մասին վկայում են սակարկությունների արդյունքները, հաղորդում է Lenta-ն։

Բիթքոինի փոխարժեքը էլեկտրոնային մեկ մետաղադրամի համար հասել է 5150 դոլարի եւ շարունակում է աճել։ Մի քանի օրվա ընթացքում այն աճել է 7․15 տոկոսով։

Նման կերպով բիթքոինն ամբողջությամբ փոխհատուցել է սեպտեմբերի 30-ին չինական իշխանությունների կողմից երկրի ամբողջ տարածքում թվային արժույթի արգելման վնասը։ Բիթքոինի աճի ֆոնին աճում է նաեւ հայտնիությամբ երկրորդ կրիպտոարժույթը՝ Ethereum-ը։ Ethereum–ի փոխարժեքն աճել է 3․14 տոկոսով եւ կազմել 306․8 դոլար մեկ միավորի համար։

Վերջին 24 ժամվա ընթացքում բիթքոինով առեւտրի ծավալը կազմել է շուրջ 540 միլիոն դոլար, Ethereum–ինը՝ ավելի քան 91 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ