News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների ճգնաժամը, իր երկիրը համեմատել  է առյուծի հետ, որի ճանկերը պոկել են եւ ցանկանում են բռնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին մեղադրել է վիզային ճգնաժամ հրահրելու մեջ։

«(Վիզայի) ճգնաժամը ստեղծել է այստեղի դեսպանը։ Անընդունելի է, որ Ամերիկան այսպիսի դեսպան նշանակի իր համար ռազմավարական այնպիսի կարեւորություն ներկայացնող երկրի համար, ինչպիսին Թուրքիան է։ Նրանց բոլոր գործողություններին մենք համարժեք պատասխան կտանք», հավելել է Թուրքիայի նախագահը։

Նախորդ կիրակի ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական առաքելություններում ոչ միգրացիոն վիզաների տրամադրման դադարեցման մասին։ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը նույն կերպով էր պատասխանել  հայտարարելով Ամերիկայի քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրման դադարեցման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ