News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Խոսրովի անտառ»  արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհից հետո աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում:

NEWS.am-ին բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ փոփոխություններն արվում են համակարգի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

Նշենք, որ այս ընթացքում 3 աշխատակից սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Նախարարության փոխանցմամբ, դա հրդեհի հետ որեւէ առնչություն չունի: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ տնօրեն Հրաչյա Հովակիմյանը շարունակում է աշխատել:

Հիշեցնենք, որ հրդեհի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել արգելոցի մի աշխատակցի: Նախարարությունից հայտնեցին, որ իրենք դեռեւս տեղեկացված չեն, որ իրենց աշխատակցին մեղադրանք է առաջադրվել սույն քրգործի շրջանակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Խոսրովի անտառում» հրհդեը բռնկվել էր 2017թ. օգոստոսի 12-ին: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհը մարելու համար դիմել էր ՌԴ գործընկերներին: Ընդհանուր առմամբ, հրդեհի հետեւանքով 250 հեկտար անտառային տարածք է տուժել։

Տպել
Ամենաշատ