News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում վաճառքի է հանվել նկարիչ Պաբլո Պիկասոյի առանձնատունը։ Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, հաղորդում է France 24-ը։ Առանձնատան նախնական գինը 24 միլիոն դոլար է։

Վերոնշյալ լոտը գտնվում է Մուժեն համայնքում։ Այդ առանձնատանը մահացել է նկարչի կինը՝ Ժակլին Ռոկեն, ում դիմանկարները նկարիչը նկարել է հարյուրավոր անգամներ։ Պիկասոյի մահվանից հետո նրա դուստրը վաճառել է առանձնատունը, որի նոր տերը դարձել է հոլանդացի մի բնակիչ։ Վերջինս տունը վերանվանել է «Մինոտավրոսի տուն»։

Նոր տերը տան վերանորոգման մասշտաբային ծրագրեր է ունեցել․ նա կառուցել է մի քանի ավտոտնակ,  մեծ լողավազան, թենիսի կորտ, սակայն գումարը չի բավականացրել ամբողջն իրականացնելու համար։ Վերանորոգումից հետո տունը կորցրել է իր իրական տեսքը։ «Անփոփոխ մնացած միակ սենյակը մնացել է նրա աշխատավայրը , որտեղ դեռ մնացել են նկարչի թողած ներկերի հետքերը»,-պատմել է անշարժ գույքի գործակալ  Մայքլ Ցինգրաֆը։

Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 1․7 հազար քառակուսի մետր,  իսկ հողատարածքինը՝  3․3 հեկտար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ