News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգերը վաղուց վերազինման կարիք ունեն:

Այս մասին NEWS.am-ի թղթակի հետ զրույցում ասել է Ռազմական եւ քաղաքական վերլուծության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Նրա խոսքով՝ թուրքական բանակի սպառազինությունը բավական մեծ է, սակայն ՀՕՊ համակարգերը շատ հին են:

«Բնական է, որ նրանք ցանկանում են այն թարմացնել: Նրանք չունեն իրենց «Patriot» համակարգերը: Նրանց մոտ այլ երկրներից բերված «Patriot»-ներ են»,- ասել էնա՝ հավելելով, որ ՀՕՊ համկարգերից այժմ Անկարայում կա «Հերկուլեսը», որը մշակվել է 1950-ականներին:

Նա նշել է նաեւ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լավ առեւտուր է գնում: Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ C-400 համակարգերի գնումը այդ խոշոր գործարքների ընդամենը մի մասն է:

Խրամչիխինի խոսքով՝ «Թուրքիան եւ Ռուսաստանը չեն սիրում իրար եւ չեն էլ սիրելու», ինչն ըստ նրա ավելի քան ակնհայտ է:

«Թուրքիան փորձում է բարձրացնել սակագները եւ իր համար լավագույն պայմանների փոխարեն հավանաբար այլ բան ստանալ», - ասել է նա `հավելելով, որ Անկարան ցանկանում է ստանալ ոչ միայն C-400 համակարգերը, այլ նաեւ դրանց արտադրության տեխնոլոգիաները:

Փորձագետը նաեւ նշել է, որ Թուրքիան, այսպիսով, քաղաքական մակարդակում փորձում է սիրաշահել եւ Մոսկվային եւ Վաշինգտոնին եւ Բրյուսելին՝ ոչ միայն լուծելով իր բանակի վերազինման խնդիրները, այլ նաեւ որոշ քաղաքական հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ