News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում Իրաքի դեսպանությունը ներկայացրել է իր երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը Իրաքի Քուրդիստան ինքնավար մարզում անցկացված հանրաքվեի վերաբերյալ:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Իրաքյան կառավարությունը ջանասիրաբար փորձել է պահպանել Իրաքի ժողովրդի եւ տարածքի միասնականությունը՝ մինչեւ վերջին պահը հույս ունենալով, որ Քուրդիստանի տարածքային կառավարությունը հետ կկանգնի իր միակողմանի սխալ քայլից, եւ ձեռնարկել է բոլոր միջոցները՝ համոզելու ինքնավար մարզին՝ հրաժարվելու հանրաքվեի անցկացումից, քանի որ այն կոպտորեն խախտում է Իրաքի սահմանադրությունը, որն իրենից ներկայացնում է սոցիալական պայմանագիր Իրաքի բոլոր էթնիկ տարրերի միջեւ եւ որի օգտին քուրդ քաղաքացիները քվեարկել են իրենց ազատ կամքով՝ անգամ գերազանցելով իրաքյան մյուս նահանգներին, ինչպես օրինակ Էրբիլի նահանգում քվեարկության տոկոսը հասել է 99.36%, Դոհուքի նահանգում՝ 99,13%-ի եւ Սուլեյմանիյայի նահանգում՝ 98,96%-ի:

Քրդերի՝ մարգինալ լինելու պնդումներն անհիմն են, քանի որ նրանք իրական մասնակցություն ունեն դաշնային կառավարությունում եւ բարձր մակարդակի պաշտոններ են զբաղեցնում պետության ներսում, որոնցից, թերեւս, ամենանշանակալին Հանրապետության նախագահի պաշտոնն է, ինչպես նաեւ պաշտոններ Դաշնային խորհրդարանում եւ նախարարական կաբինետում՝ որպես նախարարներ եւ փոխնախարարներ եւ այլ հատուկ աստիճաններ՝ բնակչության մեջ իրենց թվաքանակին համապատասխան: Հանրաքվեի քայլի հետ կապված անհամաձայնություններ կան անգամ քրդական ուժերի ներսում, քանի որ նրանք վախենում են Իրաքի Քուրդիստանում մեկ կուսակցության ձեռքում իշխանության կենտրոնացումից, ինչը պարզ էր այդ ուժերի կողմից արված հայտարարություններում: Իսկ ինչ վերաբերում է Իրաքի նավթային հարստություններին, ապա Իրաքի հյուսիսում, ինչպես նաեւ Քուրդիստանի տարածքում գտնվող նավթահանքերը երկրի հարստության մի մասն են կազմում, եւ նավթի արտահանումը, արտաքին առեւտուրը, ներդրումներն ու բանկային գործարքները համարվում են դաշնային կառավարության իրավասությունը, որը լիակատար իրավունք ունի դրանք շահագործելու եւ դրանցից ստացվող եկամուտները պետբյուջե փոխանցելու համար, ինչպես նաեւ ելնելով պետականության սկզբունքից՝ Իրաքի դաշնային կառավարությունը ամբողջովին իրավասու է՝ վերահսկելու Իրաքյան Քուրդիստանի օդանավակայանները, ենթարկելու բոլոր սահմանային անցակետերը դաշնային իշխանություններին եւ փակելու ոչ պաշտոնական անցակետերը: Քիրքուքի նահանգը եւս համարվում է Իրաքի տարածքի անբաժանելի մասը, եւ Քուրդիստանի ինքնավար մարզն իրավունք չունի այն բռնի ուժով ընդգրկելու իր տարածքի մեջ եւ պարտադրելու ստատուս քվոյի քաղաքականությունը:

Միջազգային հանրությունն արդեն իսկ հաստատել է հանրաքվեի անօրինականությունը՝ մերժելով դրա արդյունքները եւ իր զորակցությունն է հայտնել Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը՝ հիմնվելով Արաբական երկրների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության որոշման, Անվտանգության խորհրդի հայտարարության, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իրաքի հարեւան բոլոր երկրների դիրքորոշումների եւ հայտարարությունների վրա: Այս հանրաքվեն խարխլում է նաեւ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերը եւ հատկապես «ԴԱԵՇ» ահաբեկչական կազմակերպության դեմ Իրաքի մղած պատերազմը, ինչը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների անվտանգության համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ