Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 24-ամյա Ռուբեն Տ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, «Էրեբունի» Բ/Կ մոտ նա վիճաբանել է 24-ամյա Կ. Ա.-ի հետ եւ այդ ընթացքում օգտագործել գազային ատրճանակ՝ խախտելով հասարակական կարգը:
Ատրճանակը ներկայացվել է:
Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էրեբուն» բժշկական կենտրոնի մոտ հոկտեմբերի 10-ի երեկոյան կրակոց է հնչել. երկու մարդ հիվանդանոցի մոտ վիճաբանել են, ինչի ժամանակ նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել՝ նախազգուշացնող կրակոց արձակելով դեպի օդ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ վիճողների ինքնությունը պարզվել է: