News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 12-ին հայտնի են դարձել Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների պաշտոնական տվյալները։ Համաձայն վերջնական տվյալների՝ ընտրողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ։

Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը ստացել է ձայների 32.9 տոկոսը, ինչը 8.6 տոկոսով քիչ է, քան 213-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 20.5 տոկոսը։ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10.7 տոկոսը, «Այլընտրանք» Գերմանիայի համար կուսակցությունը՝ 12.6 տոկոս, Ձախերը՝ 9.2 տոկոս, Կանաչները՝ 8.9 տոկոս։

ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը կուենանա 246 մանդատ, ՍԴԿ-ն՝ 153 մանդատ, ԱԳՀ-ն՝ 94 մանդատ, իսկ ազատ դեմոկրատները կարող են հավակնել 80 մանդատի։ Կանաչներին բաժին կհասնի 67 տեղ, իսկ ձախերը կստանան 69 մանդատ։

Պատգամավորների ընդհանուր թիվը խորհրդարանում կազմում է 709։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ