News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնէաբանների միջազգային թիմը հայտնաբերել է նախկինում անհայտ հիենոդոնների՝ Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի եւ Եվրոպայի տարածքում 25 մլն տարի առաջ ապրող գիշատիչ կաթնասունների տեսակ։ Տեսակը ստացել է Pakakali rukwaensis անվանումը, հայտնում է PLoS ONE ամսագիրը։

Հնէաբանները կենդանու մնացորդները հայտնաբերել էին Տանզանիայի հարավ–արեւմուտքում։ Նրանց գնահատմամբ՝ P. Rukwaensis–ը լուսանի չափ է։ Գիտնականները գտածոյի շնորհիվ կարողացել են ուսումնասիրել  հիենոդոնների անատոմիան՝  նախքան Աֆրիկայում ժամանակակից գիշատիչների հայտնվելը։

Դինոզավրերի զանգվածային վերացումից հետո հիենոդոնները Աֆրիկայի հիմնական գիշատիչներն են եղել։ Ժամանակի հետ նրանք նույնպես վերացել էին։ Նրանց մասին նոր տեղեկությունը հնարավորություն կտա ավելի շատ տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել, փոխանցում է Gazeta–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ