News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից այն պատճառով, ինչը Վաշինգթոնը «հակաիսրայելական դիրքորոշում» է անվանում։ ԱՄՆ-ը կարծում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնարար բարեփոխումների կարիք ունի։ Այս մասին հայտնում է AP-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպին։

Պետդեպից հայտնել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային տեղյակ են պահել իրենց որոշման մասին։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը հավակնելու է մշտական դիտորդի կարգավիճակին։

ԱՄՆ անդամակցությունը կդադարեցվի 2018-ի դեկտեմբերի 31-ին։ ԱՄՆ-ը 2011-ին կասեցրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը Պաղեստինին կազմակերպության անդամ ընդունելու կապակցությամբ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ափսոսանքն է հայտնել կազմակերպությունը լքելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ