News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իրաքի բանակը հարձակում է նախապատրաստում քրդական շրջանների վրա։ Այդպիսով նա փորձել է թուլացնել լարվածությունը, որը հանգեցրել է փեշմերգայի կողմից տարածաշրջանը երկրի մյուս մասին կապող ճանապարհի արգելափակմանը, հաղորդում է AFP–ն։

«Մենք բանակը չենք օգտագործի ժողովրդի կամ քուրդ քաղաքացիների դեմ պատերազմի համար։ Մեր պարտականությունն է պահպանել երկրի միասնությունը, իրականացնել սահմանադրությունն ու պաշտպանել քաղաքացիներին ու ազգային ուժերը»,– ասել է Հայդեր Ալ Աբադին։

Ավելի վաղ Իրաքի Քուրդիստանի Անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ Իրաքի բանակը եւ զինծառայողները Քիրքուքի դեմ հարձակում են նախապատրաստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ