News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանը հասկանում ու աջակցում է իսպանական կառավարության ջանքերը՝ պետության միասնականությունը, ազգի համերաշխությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու հարցում։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը՝ մեկնաբանելով Իսպանիայի ու Կատալոնիայի միջեւ սկսված ճգնաժամը՝ անկախացման մասին հանրավքեի հարցում, փոխանցում է «Սինհուան»։

Խուա Չույնինի խոսքով՝ չինական կողմը ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը Կատալոնիայում, ընդունում ու աջակցում է իսպանական կառավարության ջանքերը՝ միասնական պետության , ազգի համերաշխության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում։

Չինաստանը վստահ է, որ Իսպանիան ունակ է ապահովել հասարակական կարգն ու պաշտպանել երկրի քաղաքացիների օրինական շահերը, հավելել է նա։ «Չինաստանն ու Իսպանիան բարեկամական պետություններ են։ Մենք մտադիր ենք աջակցել Իսպանիայի հետ բարեկամական համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ինքնիշխանույթան ու տարածքային ամբողջականության ու ներքին գործերին փոխադարձ չմիջամտելու սկզբունքների հիման վրա», հայտնել է Խուա Չունյինը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ