USAID-ը եղել եւ մնում է Հայաստանի հուսալի գործընկերը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին՝ Հայաստանում միջազգային զարգացման ամերիկյան գործակալության աշխատանքի 25-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
1992 թվականից կազմակերպությունը Հայաստանում ծրագրեր է իրականացնում՝ ելնելով ժամանակի պահանջներից։ 1990-ական թվականներին դա տնտեսության շուկայական վերափոխման աջակցությունն էր, հետո մասնավոր սեկտորի զարգացման նախաձեռնությունը, մշակութային ժառանգության պահպանումը։
ՀՀ կառավարությունը երախտապարտ է ԱՄՆ-ին մշտական աջակցության համար, ասել է վարչապետը։