Պակիստանի զինվորականները ազատել են կանադացի ամուսիններին ու նրանց երեք երեխաներին, որոնց առեւանգել էին ահաբեկիչները Աֆղանստանում հինգ տարի առաջ, փոխանցում է AP-ն։ Ի դեպ, երեխաները ծնվել են ահաբեկիչների մոտ պատանդառության մեջ գտնվելու տարիներին։
Ամերիկուհի Քեյթլան Քոուլմանն ու նրա ամուսինը՝ կանադացի Ջոշոուա Բոյլն ու նրանց երեք երեխաները, որոնք ծնվել են անազատության մեջ, պատանդառված էին Հակկանի խմբավորման կողմից, որը կապված է «Թալիբան»-ի հետ։ Նրանց առեւանգել էին 2012-ին, երբ նրանք լեռնագնացությամբ էին զբաղվում Աֆղանստանում։ Քոուլմանն այդ ժամանակ հղի էր։
Պատանդներին ազատելը տեղի է ունեցել ԱՄՆ- Պակիստան հարաբերություններում լարված ժամանակաշրջանում։ Պակիստանում պատանդների ազատումը գնահատել են որպես դաշինքի ուժի ապացույց։ «Այս հաջողությունը շեշտում է հետախուզական տեղեկատվության հրատապ փոխանակության կարևորությունն ու ընդհանուր թշնամու դեմ համագործակցության միջոցով սպառնալիքի դեպ պայքարին Պակիստանի մշտական հանձնառությունը»,- ասվում է պակիստանյան բանակի հայտարարության մեջ։