News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրաքի կառավարությունն ունի մի շարք պայմաններ, որոնք պետք է կատարի Իրաքի Քուրդիստանը, մինչ անկախացման մասին հանրաքվեի համատեքստում սկսված ճգնաժամի շուրջ բանակցություններ սկսելը։ Այս մասին հայտնել է Իրաքի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Իրաքի Քուրդիստանը պետք է առաջին հերթին «պարտավորություններ ստանձնի Իրաքի միասնականության հարցում»։ «Տեղական իշխանությունները պետք է ընդունեն դաշնային կառավարության ինքնիշխան իշխանությունը նավթի արտահանման ու սահմանների՝ այդ թվում ցամաքային ու օդային սահմանների պաշտպանության հարցում»,- հավելել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ