News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսի նահանգի Մեդիսոն քաղաքի քաղաքապետարանի շենքում հայտնաբերել են Նապոլեոնի կիսանդրին, որը Օգյուստ Ռոդենը ստեղծել էր մոտավորապես 1908 թվականին, եւ համարվում էր կորած, հաղորդում է տեղական North Jersey News ամսագիրը:

Կիսանդրու իսկությունը հաստատել է ժամանակակից արձանագիտության միջազգային փորձագետ Ջերոմ Լե Բլեյը դեռ 2015-ին, բայց ադ մասին մինչեւ հիմա հայտնի չէր, գրում է ամսագիրը: Մարմարե կիսանդրու արժեքը գնահատվում է 4-ից 12 միլին դոլար:

Իշխանությունը հայտնել է կիսանդրու ծագման եւ այն Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանին հանձնելու որոշման մասին: Արձանը կտեղադրեն Ռոդենի հարյուրամյակին նվիրված ցուցադրության ժամանակ:

«Խոսակցություններ կային, որ դա Ռոդեն է, բայց, իհարկե, միշտ անհնարին ասեկոսեներ են պտտվում: Այդ պատճառով բավական տպավորիչ էր իմանալ, որ դրանք հաստատվել են», - նշել է Մեդիսոնի քաղաքապետ Ռոբերտ Քոնլին:

Կիսանդրին գնել է մասնավոր կոլեկցիոները անմիջապես Նյու Յորքի «Մետրոպոլիտեն թանգարանում» 1915–1929 թվականներին ցուցադրումից հետո: Այդ ժամանակից կիսանդրու գտնվելու վայրը որոշել չէին կարողանում:

2016-ի մայիսին աճուրդում վաճառեցին Ռոդենի «Հավերժական գարուն»-ը ռեկորդային 20,4 մլն դոլարով, փետրվարին Ռոդենի մեկ այլ քանդակ՝ «Իրիս՝ աստվածների պատգամաբեր» վաճառվել է 16,7 մլն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ