News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խոշորագույն ավիաընկերությունը ձեռք կբերի սնանկացած մրցակցի մեծ մասը: Խոսքը 81 ինքնաթիռի եւ 3 հազար աշխատակցի մասին է, հաղորդում է DW-ն:

Գերմանական Lufthansa-ն Air Berlin-ի ակտիվների մեծ մասի ձեռքբերման մասին պայմանագիր է ստորագրել:

Lufthansa-ն մտադիր է գնել նաեւ Air Berlin-ի ավտրիական դուստ ընկերությանը՝ Niki-ին, որը չի սնանկացել:

Գերմանիայի երկրորդ ավիափոխադրող Air Berlin-ը օգոստոսի 15-ին հայտարարեց սնանկացման մասին: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ գլխավոր բաժնետեր Etihad Airways- ը հայտարարել էր բազմամիլիոն կորուստներ կրող գերմանական ընկերության հետագա ֆինանսավորման դադարեցման մասին: Air Berlin-ը Գերմանիայի կառավարության 150 մլն եվրոյի վարկի շնորհիվ շարունակում է իրականացնել թռիչքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ