News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թուլացնում է Obamacare-ի գործունեությունը եւ ավելի մատչելի բժշկական ապահովագությունների հնարավորւթյուն է տալիս, հաղորդում է USA.one-ն:

Այն , որ հարկավոր է չեղարկել Obamacare-ը, Թրամփը վաղուց էր ասել եւ նոր հրամանագիրը նախկին բժշկական ապահովագրության համակարգը վերացնելու քայլերից մեկն է:

«Obamacare-ի արժեքն այնքան վրդովեցնող էր, որ այն ամեն ինչ կործանում էր», - Սպիտակ Տանը հրամանագիրը ստորագրելիս ասել է Թրամփը:

Նախագահի նոր հրամանագրով քաղաքացիներին կտրամադրի ապահովագրություն, որը չի ներառում հղիների եւ նորածինների բժշկական օգնության ծախսերը, դեղատոմսի դեղերի արժեքը, ինչպես նաեւ հոգեկան հիվանդության եւ տարբեր կախվածությունների բուժումը: Բացի այդ, ըստ հրամանագրի, այժմ փոքր բիզնեսներն ու անհատները կարող են միանալ ավելի մատչելի սակագներով ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ