News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու արտերկրի մի քանի ներդրողներ արդեն մտածում են Միքայել Արամյանցի ամառանոցի ռեստավրացիայի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթկացին հայտնել է Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը:

Նա ավելացրել է, որ այդ ընկերությունները բարձրակարգ ճարտարապետ-ռեստավրատորների են հրավիրել: Վերակառուցման պատրաստի նախագծեր դեռ չկան, բայց կարեւոր պայմաններից մեկը շենքը նախկին տեսքի բերելն է, նշել է Խաչիկյանը: Նախագծերը քննելու է քաղաքաշինության եւ մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը:

2016 թվականին տունը պետության գերակա շահ է ճանաչվել: Կառավարությունը հանձնարարել է ներդրող գտնել ռեստավրացիայի համար՝ շենքի պատմական տեսքի պարտադիր պահպանման պայմանով:

Ցարական Ռուսաստանի ամենահայտնի կովկասցի միլիոնատերներից մեկի՝ Միքայել Արամյանցի համար Ախթալայի ամառանոցը Թբիլիսիից ու Բաքվից հանգստանալու վայր էր: Տան կառուցումը նա պատվիրել էր 1900-ականներին՝ տպավորված լինելով շվեյցարական լեռնատնակներից. Այդ տանը եղել են Ֆյոդոր Շալյապինը, Հովհաննես Թումանյանը, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ