News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր եւ Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը ներդրում է կատարել Hyperloop One արագընթաց վաակումային գնացքի ստեղծման նախագծում: Նա կընդգրկվի ստարտափի տնօրենների խորհրդում, որը կանվանափոխվի Virgin Hyperloop One-ի, հաղորդում է RBK-ն:

Hyperloop One արագընթաց վաակումային գնացքի ստեղծման նախագծի արշավը հայտարարել է Virgin Group-ի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի հետ ռազմավարական գործակցության մասին: «Սումմա» խմբավորման ներկայացուցիչը ( որի տերը Զիյավուդին Մագոմեդովն է՝ Hyperloop One-ի ներդրողներից մեկը) պատմել է, որ Բրենսոնը ներդրում է կատարել նախագծում (գործարքի մանրամասները չեն հայտնվում), հետագայում կմտնի նաեւ Hyperloop One-ի տնօրենների խորհուրդ:

Միլիարդատերի հայտնվելը Hyperloop One նախագծում ենթադրում է, որ ընկերությունը ռեբրենդինգի կենթարկվի եւ մոտակա ամիսներին կանվանափոխվի Virgin Hyperloop One-ի: Գործարքն արդեն ավարտված է:

Hyperloop One արագընթաց վաակումային գնացքի ստեղծման նախագիծը հորինել էր SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, սակայն անձամբ գաղափարն իրականցնել չի ցանկացել, միայն բաց հասանելիությամբ տեղադրել է աերոդինամիկ բարձի վրա հերմետիկ անոթի տեսքով պողպատե խողովակներից կազմված, 1200 կմ/ժամ արագությամբ տրասնպորտային միջոցի ստեղծման ծախսերի հաշվարկը: Գնացքը կարող է Սան Ֆրանցիսկոյից Լոս Անաջելես հասնել (մոտ 600 կմ) 30 րոպեում:

Recode ասմագրի աղբյուրների համաձայն՝ Hyperloop One-ը արժեքը, ըստ սեպտմեբերին կայացած ֆինանսավորման վերջին ռաունդի (85 մլն դոլար), գնահատվում է 700 մլն դոլար: Արշավում ներդվել է ընդհանուր առմամբ 245 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ