News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնեւում։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ 

Աշոտյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ակնկալիքներին՝ ասել է. «Ակնհայտ է,որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի վերականգնման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման բանակցային սեղանին։ Այս տեսակետից, իհարկե, քանիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ միջավայր։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը վերապահել մոնիտորինգային լիազորություն, ստեղծել հետաքննությունների արժանահավատ մեխանիզմներ։ Այս փուլում այս գործընթացի մեջ այս միջավայրի վերականգնումն է կարեւորը»,–ասել է Արմեն Աշոտյանը։

Նա շեշտել է, որ հավատարի մնալով Մինսկի խմբի սկզբունքներին՝ Հայաստանը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ բանակցային գործընթացում իր լուման ներդնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ