News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանցի սենատորները հրաժարվել են 16-ից 18 տարեկան դարձնել ամուսնանալու կանանց իրավաբանական տարիքը՝ այդպիսի որոշումը համարելով «ոչ իսլամական», հաղորդում է AFP-ն:

Համապատասխան փոփոխության առաջարկը քննարկելով՝ Պակիստանի սենատը միաձայն դեմ է քվեարկել դրան: «Համաձայն իսլամական ավանդույթների՝ աղջիկը հասունանում է 12-ից 16 տարեկանների միջակայքում, այդպիսով մենք որոշում ենք ամուսնական կյանք մտնելու տարիքը», - ասել է սենատորներից մեկը:

Երեխաների ամուսնություններ շարունակվում են կատարվել Պակիստանի որոշ պահպանողական շրջաններում: Օրենքում փոփոխություն կատարելու անցած տարվա փորձը կանխվել էր կրոնական կառույցի կողմից, որը անվանել էր այն «աստվածանարգություն» եւ «հակասող իսլամին»:

Իսլամական գաղափարախոսության խորհուրդը հայտարարել է, որ գոյություն չունի ամուսնանալու հստակ տարիք շարիաթի օրենքում, քանի որ անհատը կարող է ամուսնանալ, երբ հասնի սեռական հասունության, իսկ դա տարիքով չի կարող սահմանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ