News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ղեկավարության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու որոշումը ցավալի է եւ խորացնում է կազմակերպության ներկա իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ցավալի է, որ ԱՄՆ իշխանությունները նման որոշում են կայացրել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծման ակունքներում կանգնած երկիրը կազմակերպության համար դժվար պահին լքում է այն՝ իր գործողություններով ավելի խորացնելով նրա դրությունը: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն 2011-ից կազմակերպության բյուջե վճարներ չի կատարել, ինչը դժվարացնում է կազմակերպության աշխատանքը եւ թույլ չի տալիս իրականացնել մի շարք կարեևոեր նախագծեր», -նշված է հաղորդագրության մեջ:

Զախարովան ընդգծել էր, որ Մոսկվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբողջականության օգտին պարբերաբար ելույթներ է ունենում: Նա նշել է, որ Մոսկվան կիսում է շատ երկրների՝ վերջին տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականացվածության մասին մտահոգությունները:

«Հույս ունենք՝ նոր գլխավոր տնօրենը բոլոր ջանքերը կներդնի այս իրավիճակը կարգավորելու համար եւ կենտրոնանալու զուտ հումանիտար խնդրի վրա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ