News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին ակնկալվող որոշումը սեպ է խրել Եվրոպայի եւ ԱՄՆ միջեւ եւ Եվրոպային մոտցերել է Ռուսաստանին եւ Չինաստանին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է Reuters-ը:

«Այս հարցում Եվրոպայի համար առաջնահերթ է միասնականությունը: Մենք պետք է ամերիկացիներին ասենք, որ Իրանի հարցով իրենց դիրքորոշումը եվրոպացիներին Ռուսաստանի եւ Չինաստանին է մոտեցնում», - ասել է նա:

Սպասվում է, որ Թրամփն Իրանի միջուկային համաձայնագրի որոշման մասին կհայտարարի հոկտեմբերի 13-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ