News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը կարծում է, որ Հավանան կարող է դադարեցնել դիվանագետների վրա խորհրդավոր միջադեպերը, որոնք ամերիկացի դիվանագետների եւ որոշ զբոսաշրջիկների առողջական խնդիրների պատճառ են դարձել:

«Մենք վստահ ենք, որ Կուբայի իշխանությունները կարող են դադարեցնել խորհրդավոր հարձակումները մեր դիվանագետների վրա», - ասել է Սպիտակ Տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին:

Այս տարվա օգոստոսին պետդեպարտամենտը պաշտոնապես հաստատեց այն տեղեկությունը, որ Կուբայում աշխատող մի քանի ամերիկացի եւ կուբացի դիվանագետներ միաժամանակ առողջական խնդիրներ են ունեցել:

Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ 2016-ի աշնանից մինչեև 2017-ի օգոստոս դիվանագիտական առաքելության աշխատակիցները ակուստիկ հարձակման են ենթարկվել, որոնք ուլտրաձայնային հաճախականությամբ աշխատող սարքերով են իրականացվել: Բժիշկները դիվանագետնրի մոտ լսողության կտրուկ խախտումներ, անքնություն եւ այլ նախանշաններ են հայտնաբերել, որոնք սովորաբար լինում են ուղեղի ցնցման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ