News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Քալիֆորնիայում կալանավորների փախուստի փորձի ժամանակ բանտի երկու աշխատակից է զոհվել, իսկ մի քանի մարդ էլ վիրավորվել է։

AP-ի հաղորդմամբ՝ բանտարկյալները հրդեհել են բանտի կարի ֆաբրիկան, որպեսզի կարողանան փախչել։ Պատահարի ընթացքում բանտի երկու աշխատակից է զոհվել, սակայն նրանց մահվան պատճառը չի նշվում։ Առնվազն 10 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։ Հրդեհից հետո բանտի աշխատակիցները հաշվել են բանտարկյալներին․նրանցից ոչ ոքի չէր հաջողվել փախչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ