News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աղետների ռիսկի նվազեցման հարցում Հայաստանն առաջատար է տարածաշրջանում: Այս մասին, հոկտեմբերի 12-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոն:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման, աղետների հետեւանքների վերացման մեխանիզմների եւ մեթոդաբանության կատարելագործման հնարավորությունները՝ կիրառելով այս բնագավառում եվրոպական լավագույն փորձը:

Իր խոսքում ԱԻ նախարարը նշեց, որ պետության համար ավելի քիչ ծախսատար, բայց եւ ավելի արդյունավետ է գումար ներդնել աղետների կանխարգելման գործընթացում, քան աղետից հետո վերացնել վերջինիս հետեւանքները: Այս համատեքստում կողմերը կարեւորեցին հոկտեմբերի 13-ին «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ազգային ժողովում կայանալիք լսումները՝  «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով: Սա կարող է հաջողված սկիզբ դառնալ աղետների կանխարգելման մշակույթը նաեւ օրենսդրական դաշտում ձեւավորելու համար:

Կողմերը քննարկեցին նաեւ աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը տարածաշրջանային եւ պետական մակարդակներից համայնքային մակարդակներում ներդնելու հիմնախնդիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր համայնքի համար կենսականորեն անհրաժեշտ է ունենալ աղետների ռիսկերի նվազեցման սեփական մարտավարությունը: Բարձր գնահատելով Հայաստանի փորձը աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման գործընթացում՝ Պաոլա Ալբրիտոն նշեց, որ տարածաշրջանային մակարդակում Հայաստանն այս հարցում, անշուշտ, առաջատարներից է:

Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավարն այցելեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության գործառույթներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ