News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գերմանական բիզնեսը անհանգստանում է Իրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ապրանքաշրջանառության զանգվածային կրճատումից։ Թեհրանի դեմ նախկինում հանված պատժամիջոցներին վերադառնալը «տհաճ անակնկալ կլինի նորից կենդանացած առեւտրային հարաբերությունների համար»,- ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, հայտնել է  Գերմանիայի առեւտրա-արդյունաբերական պալատների Դաշնային միության (DIHK) արտաքին տնտեսական գործունեության ղեկավար Ֆոլքեր Թրայերը, հաղորդում է  DW-ը։ Նրա խոսքով՝ Իրանի հետ առեւտրային հարաբերությունների «մեծ առաջընթաց» դեռ չի եղել, ինչը առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական հատվածում խնդիրներով։ «Բայց, այդուամենայնիվ, միջին ցուցանիշներով դեպի Իրան գերմանական արտադրանքի արտահանման աճի միտում կա», -ավելացրել է DIHK –ի ներկայացուցիչը։ 

Միեւնույն ժամանակ Քրիստոնեա-դեմոկրատական միության  արտաքին հարաբերությունների փորձագետ  Նորբերտ Ռյոթգենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «աղետալի որոշումներ» չկայացնել։ Իրանի հետ համաձայնությունից Վաշինգթոնի դուրս գալը կարող է հանգեցնել ատոմային սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արեւելքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ