News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անկախ Վենեսուելայի առաջիկա շրջանային ընտրությունների արդյունքներից՝ Կոլումբիան չի ճանաչում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից հրավիրված Սահմանադրական վեհաժողովը։ Այս մասին հաղորդել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք ճանաչում այդ Սահմանադրական վեհաժողովը, որովհետեւ այն անօրինական հիմքեր ունի։ Միեւնույն ժամանակ մենք ցանկանում ենք կոչ անել բոլոր վենեսուելացիներին գնալ քվեարկության»,-հայտնել է երկրի նախագահը՝ հավելելով, որ «անկախ քվեարկության արդյունքներից՝ Կոլումբիան կշարունակի Սահմանադրական վեհաժողովի դեմ հանես գալ»։

Շրջանային ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին Վենեսուելայում։ Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին կնշանակի, որ նրանք ճանաչում են Սահմանադրական վեհաժողովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ