News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում  հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մեծ եղեռնի 100–ամյակի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական  ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի աջակցությամբ:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինոնկարը պատմում է հինգ մարդասեր կանանց՝  միսիոներներ Կարեն Եպպեի, Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա) եւ Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) մասին:

Ցուցադրության սկզբին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը եւ  Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահ Ա.Սարգսյանցը, որին հետեւեց ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի ելույթը՝ կինոնկարի ստեղծման գաղափարի ու դրա իրագործման, հեղինակային խմբի եւ հերոսուհիների հայրենիքներում ֆիլմի ցուցադրման մասին:

Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ, այդ թվում նաեւ ՌԴ-ում Նորվեգիայի դեսպանը եւ ՌԴ-ում Շվեդիայի եւ Էստոնիայի դեսպանությունների խորհրդականները, ինչպես նաեւ հասարակական գործիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ