News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան մոտ ապագայում Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագիր կստորագրեն, հայտնել է ՌԴ նախագահի ՌՏՀ հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։ «Շատ շուտով։ Այժմ բանակցություններ եւ համաձայնեցումներ են ընթանում»,-ասել է Կոժինը՝ պատասխանելով պայմանագրի կնքման ժամկետների վերաբերյալ հարցին։

Մոսկվան եւ Էր Ռիադը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի՝ Ռուսաստան կատարած այցելության ժամանակ հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգի վերաբերյալ համաձայնության են եկել։

Սաուդյան Արաբիան Ռուսաստանից կարող է գնել շուրջ 2 միլիարդ դոլարի Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգի առնվազն չորս դիվիզիա, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով բանակցություններին տեղյակ իր աղբյուրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ