News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը եւ Ադամ Շիֆն աջակցել են ԱՄՆ հայ դատի հանձնախմբի  Հայաստանի համար «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունից 100 միլիոն դոլարի չափով  նոր դրամաշնորհ գրավելու նախաձեռնությունը, որը կօգնի երկիրը վերածել տարածաշրջանային «Սիլիկոնային հովտի»։

Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան թեւի կողմից կազմակերպված կոնֆերանսի ընթացքում, կոնգրեսական Ռոյսը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի դրամաշնորհը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանում առեւտրի եւ ներդրումների ոլորտում խնդիրների լուծման համար։

Ադամ Շիֆն իր հերթին հիշեցրել է, որ անցած դրամաշնորհը, որ տրվել էր Հայաստանին գյուղերը զարգացնելու համար, կազմում էր 200 միլիոն դոլար։ Իսկ նոր դրամաշնորհը պետք է կենտրոնացված  լինի գիտության, տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի վրա եւ օգնի հաղթահարել հարեւանների կողմից ստեղծված տնտեսական խոչընդոտները։

Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը, աջակցության համար շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին, նշել  է, որ Հայաստանի կրթական համակարգի զարգացմանն ուղղված նման դրամաշնորհի տրամադրումը կնպաստի երկրի տնտեսության ամրապնդմանը, Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը, Արցախի անվտանգության ապահովմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ