News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի վերջին տարիների կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական է եւ բարձրացրել է աղետների ռիսկերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Հայասռանի խորհրդարանում «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով, հյուսիսային պողոտայի շենքերը, ըստ կառավարության նախնական որոշման, չպետք է բարձր լինեին Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքից, բայց այսօր եկեք եւ տեսեք՝ ինչ բարձրահարկեր են այնտեղ. «Կարծես հատուկ՝ բարձրահարկեր են կառուցվում հենց դպրոցների կողքին՝ հաճախ մի քանի մետր հեռավորության վրա: Երկրաշարժերի ժամանակ այդ բարձրահարկերը փլվելու են ուղիղ դպրոցների վրա: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենաակտիվ սեյսմիկ գոտում կառուցվել են շինություններ»:

Կարինե Դանելյանը նաեւ նշեց, որ կան ծրագրեր, որոնցում նշված է, թե ինչպես պետք է դպրոցների սեյսմակայունությունը բարձրացնել, մինչդեռ, փորձը ցույց է տալիս, որ դրանք եւս չեն աշխատում. «Աղետի դեպքում երեխաներին պետք է տարհանել, բայց հարց է առաջանում՝ ո՞ւր տարհանել։ Չարենցի դպրոցի դիմաց, օրինակ, ընդամենը մի քանի մետր տարածություն կա դպրոցի եւ կողքի բարձրահարկ շենքի միջեւ։ Կարծես՝ հատուկ շենքերը կառուցվել են նրա համար, որ աղետի պարագայում քանդվեն դպրոցի գլխին»:

Բնապահպանը կարեւորեց ավագ դպրոցում էկոլոգիայի հիմունքներ առարկայի ներառումը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակում աղետները կրկնապտկվել են, վերջին եռամսյակում՝ եռապատկվել։

Տպել
Ամենաշատ