News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փեշմերգայի շուրջ 6000 զինյալ Քիրքուք է ուղարկվել։ Այս մասին հայտնել է Իրաքի Քուրդիստանի վարչապետ Քոսրատ Ռասուլը, նշելով, որ փեշմերգայի մարտիկները ուղարկվել են Քիրքուք Իրաքի բանակի կողմից հարձակման վտանգի հակազդեցության համար, հաղորդում է Rudaw-ն։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Քիրքուքում եւ նրա շուրջը արդեն տեղակայված են փեշմերգայի տասնյակ հազարավոր զինյալներ եւ անվտանգության ուժեր, եւս 6000 զինյալ ուղարկվել է որպես լրացուցիչ  ուժ։

«Իրաքի բանակի կողմից սպառնալիք կա։ Այն ուժեր է տեղակայել Քիրքուքի մոտակայքում, ենթադրաբար, Քիրքուքի վրա հարձակվելու համար։ Սակայն ես չեմ հավատում, որ դա անելը հեշտ կլինի»,- ասել է Ռասուլը։ «Մենք պատերազմ չենք ցանկանում եւ փորձում ենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- հավելել է նա։ «Մենք ոչ ոքի սպառնալիքից չենք վախենում, քանի որ փեշմերգա նշանակում է մեռնել հաղթանակի համար»։

Ավելի վաղ Իրաքի վարչապետը վստահեցրել էր, որ բանակը քրդերի դեմ չի օգտագործի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ