News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ  Գիլոյանը հոկտեմբերի 9-10-ը մասնակցել է Կիեւում կայացած «Վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումներ եւ հեռանկարներ. վարչական ծառայությունների մատուցման ոլորտում ապակենտրոնացում» թեմայով միջազգային համաժողովին:

Համաժողովը կազմակերպել էր Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությունը Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման, շինարարության եւ բնակարանային եւ կոմունալ ծառայությունների նախարարության հետ համատեղ`Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի նպատակն էր վարչական ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխումների գործընթացում իրականացնել փորձի փոխանակում:

Աշոտ Գիլոյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել  խոշորացվող համայնքներում ներդրվող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) եւ Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) մասին: «Այս համակարգի շնորհիվ խոշորացված համայնքի ցանկացած բնակավայրում բնակիչը կարող է օգտվել ՏԻՄ կողմից մատուցվող վարչական ծառայություններից: Այս պահի դրությամբ նման գրասենյակները 21-ն են, սակայն մինչեւ  տարեվերջ նախատեսվում է հիմնել եւս մի քանի գրասենյակ»,-ասել ՏԿԶՆ ներկայացուցիչը:

Համաժողովին մասնակցում էին Ուկրաինայի Վերին Ռադայի, նախագահի աշխատակազմի, նախարարների կաբինետի, կենտրոնականեւ տեղական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, վարչական ծառայությունների տարածաշրջանային կենտրոնների, Հայաստանի եւ Վրաստանի նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց երկրներում ներգրավված են հանրային ծառայությունների մատուցման քաղաքականության ձեւավորման եւ իրականացման գործընթացներում:

Համաժողովի ընթացքում մասնակիցները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթացել Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում վարչական ծառայությունների մատուցման փորձին:Միջոցառման ավարտին ամփոփվել են  արդյունքները՝ հատկապես շեշտադրելով Ուկրաինայում վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերի բարելավման հեռանկարները եւ հետագա քայլերը:

Հայաստանի մասնակցությունը գիտաժողովին իրականացվել է  Deutsche Gesellschaftfür Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH- ի կողմից իրականացվող`«Լավ տեղական ինքնակառավարման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ  զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ