News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնեւում, հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Բաքվում նախարարների կաբինետի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այսօր վերականգնվում է «առանց որեւէ նախապայմանի»։ Նրա խոսքով՝ հայաստանն ամեն կերպ փորձում էր տապալել բանակցությունները՝ տարբեր պատրվակներ հորինելով բանակցությունների վերսկսումը թույլ չտալու համար եւ առաջարկելով տարբեր պայմաններ։ Դրան ի պատասխան՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասել էր. «Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից մի քանի օր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններում թելադրողի դիրքից է խոսում։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովների ժամանակ համաձայնությունների չկատարման պատասխանատվությունից առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առաջ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել էր 2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը հայտարարություն էին ընդունել, որում հաստատել էին, որ հավատարիմ են մնում Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Վիեննայում 2016-ի մայիսին կայացած հանդիպումը նախաձեռնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ այն ընթացել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կիրառելու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական  ներկայացուցչի թիմի հնարավորություններն ընդլայնելու եւ բանակցային գործընթացի հնարավոր  վերականգնման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ