News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է օրենքներում մշտապես փոփոխություններ կատարել։ Հոկտեմբերի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել «Գոյատեւման արվեստը» կազմակերպության նախագահ, նախկին հետախույզ Վովա Վարդանովը՝ մեկնաբանելով զինվորական ծառայության մասին օրինագծում փոփոխություն մտցնելու Կառավարության առաջարկությունը, որը նախատեսում է ամբողջովին հանել կրթության համար ծառայության հետաձգման հնարավորությունը։

Նա նշել է, որ անկախ առողջական խնդիրներից, կամավորներին պետք է անդամագրել որպես պահեստային։ «Մեզ մոտ մարդիկ կան, ովքեր միայն մեկ աչքով են տեսնում, սակայն նրանք կրակում են ոչ պակաս, քան գործող զինվորականները, իսկ երբեմն՝ անգամ նրանցից ավելի լավ։ Բացի այդ՝ նրանք հիանալի գլուխ են հանում սառը եւ հրաձգային զենքերից եւ վատ չեն ռազմական մարտավարությունից»,-վստահեցրել է Վարդանովը։ Նա հավելել է, որ բանակի նամն համակարգը պետք է ակտիվ եւ մանեւրային օրգանիզմ լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ