News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում՝ մարշալ Բաղրամյանի անվան պոլիգոնում, ավարտվել են ՀԱՊԿ ՕԱՀՈՒ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները։ Հոկտեմբերի 9-ից անցկացված զորավարժություններին մասնակցել են կազմակերպության անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, գործի է դրվել մոտ անձնակազմի 2,5 հազար անդամ, մոտ 500 անուն տեխնիկա, 25 թռչող սարքավորում։ «Փոխգործակցություն 2017» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից։ Հայաստանի տարածքում դրանք արդեն երկրորդ անգամ են տեղի ունենում, առաջին անգամ նման զորավարժություններ կայացել են 2012-ին (ֆոտոռեպորտաժ

Առաջին անգամ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ միասին զորավարժություններին մասնակցել են Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի միացյալ խմբավորումները։ Զորավարժությունները ղեկավարել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը։ Զինված ուժերի հետ զորավարժություններին մասնակցել են նաեւ Ոստիկանության եւ ԱԻՆ ներկայացուցիչները, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ներկայացուցիչները։ Զորավարժությունների եզրափակիչ մասի ընթացքին հետեւել են Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, դեսպանատների ռազմական կցորդները։

Հիշեցնենք, որ «Փոխգործակցություն  2017»  զորավարժությունները հանդիսանում են «Մարտական եղբայրություն» զորավարժությունների երկրորդ փուլը։ Առաջին՝ «Որոնում 2017» փուլը սկսվել էր Ռուսաստանում եւ շարունակվել  Հայաստանում։ Երրորդ փուլը, որ վերաբերում է խաղաղարար գործողություններին, անցկացվելու է Ղազախստանում։

Զորավարժությունների սցենարով ՝ պայմանական հակառակորդի  անօրինական խմբավորումները խախտել են պետության սահմանը։ Զորավարժությունների ընթացքում դուրս են բերվել, մեկուսացվել ու ոչնչացվել են հակառակորդի ուժերը։

Զորավարժությունների ժամանակ գործի են դրվել մոտոհրաձգային, տանկային ստորաբաժանումներ,  ՀՕՊ,  ավիացիա՝ ուղղաթիռներ, գրոհիչ օդանավեր եւ կործանիչներ, տեղի է ունեցել  դեսանտի իջեցում, ռմբանետում։  Զորավարժությունների ընթացքում պայմանական հակառակորդը նաեւ գրավել է բնակելի վայր եւ իրականացրել է խաղաղ բնակչության ցուցադրական մահապատիժ։  Գրոհայիններից տարածքը մաքրելուց հետո բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար աշխատանքը շարունակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Զորավարժությունների արդյունքներն ի մի բերելով՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը ընդգծել է փոխգործակցության բարձր մակարդակը։ Նրա խոսքով՝ կվերլուծվեն  բացթողումները, որպեսզի համակարգն ավելի արդյունավետ դարձնեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ