News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեուլի դատարանը վճռել է կես տարով երկարաձգել  Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կալանքի  տակ պահելու ժամկետը, հաղորդում է  «Ռենհապ» գործակալությունը։

Դատարանում հայտնել  են, որ մեղադրանքը ծանր է եւ հասարակության անհանգստությունը բարձր մակարդակի վրա է այդ գործի հանդեպ։ Անցած ամիս դատախազները դիմել են դատավորին կալանքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով, քանի որ նրանց ավելի շատ ժամանակ է պետք դատական գործընթացներն ավարտելու համար։

Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալը բռնլվել էր, երբ  մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ  խոշոր կորպորացիաները, այդ թվում Samsung-ը, կառավարությունից աջակցություն են ստանում Սոն Սուն Սիլի ստեղծած ֆոնդեր խոշոր գումարներ փոխանցելու դիմաց։ Չզբաղվելով պետական կառավարմամբ՝ նա խառնվել է նախագահի վարչակազմի գործերին եւ շահույթ ստացել՝ օգտագործելով բարձրաստիճան  կապերը։

Այս գործով ընդհանուր առմամբ 30 մարդու մեղադրանք է առաջադրվել, այդ թվում Samsung կորպորացիայի փաստացի ղեկավար  Լի Չժե Յոնին։ Պակ Կըն Հեն երկրի ղեկավարի պաշտոնից հեռացվել էր մարտի 10-ին Սահմանադրական դատարանի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ