News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել հանրապետության տարածքում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների արդյունքները։

Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ նախարարը լրատվամիջոցներին հայտնեց, որ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները շատ կարեւոր են եղել մասնակիցների միջեւ փոխգործակցության ամրապնդման առումով։ Զորավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների, ինչպես նաեւ  ՀՀ ԱԻՆ, Ոստիկանության ստորաբաժանումները, ԿԽՄԿ ներկայացուցիչները։

«Զորավարժությունները շատ կարեւոր են փոխգործակցության ամրապնդման տեսանկյունից։ Ես ուրախ եմ, որ զորավարժությունների ծրագիրը մասնակցիների համար նախատեսում էր ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի նաեւ ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը, ինչը մեր անվտանգության կարեւորագույն տարրերից է։ Մենք միշտ կողմ ենք եղել համագործակցության զարգացմանն ու դրան լրացուցիչ իմաստ հաղորդելուն։ Դա բխում է ոչ միայն  մեր միջազգային պարտականություններից, այլ նաեւ անվտանգության շահերից, ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ