Ալիեւն իր շահերը առաջ տանելու համար այլ միջոցներ եւ ունակություն չունի, բացի ստորաքարշությունից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որը հանգեցնում է տարածաշրջանի ապակայունացմանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը տարիներ շարունակ իրականացրել է միջազգային տարբեր կազմակերպություններում ազդեցիկ քաղաքական եւ հասարակական գործիչների գնման քաղաքականություն, որը ձախողվել է, եւ այդ լվացքատան փուչիկը պայթել է: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւը այլ միջոցներ եւ ունակություն չունի, բացի ստորաքարշությունից՝ առաջ տանելու իր շահերը: Ինչո՞ւ, որովհետեւ այդ պատերազմում, եթե ազատ պայքար գնա, նա միշտ պարտված է:
Խոսքը նաեւ ինֆորմացիոն հակամարտությունների մասին է:
Հարգելի՛ գործընկերներ, դուք արդյոք լա՞վ եք իմացել, թե ում հետ դուք գործ ունեք:
Ոստի, ես հայտարարում եմ, Ադրբեջանի ղեկավարը լվացք անելով սեփական ձեռքերը պետք է հեռու պահի միջազգային կառույցներից եւ այլ տեղերից»: